Սացիվին վրացական խոհանոցին բնորոշ սոուս ու դրանով պատրաստված յուրահատուկ ճաշատեսակ է։
Սովորաբար սացիվին պատրաստում են թռչնի մսից, սակայն այժմ այն մատուցում են նաև այլ տեսակի մսով, ինչպես նաև ձկով։
Վրացական սացիվի
Վրացական սացիվի պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝
- երկու բաժակ հունական ընկույզ,
- համեմունքներ՝ «խմելի-ունելի» և սև պղպեղ,
- համեմ կամ մաղադանոս,
- հավի միս,
- դափնու տերեւ,
- քացախ,
- քրքում։
Պատրաստման եղանակը
Հավի միսը պետք է եփել մինչև պատրաստ լինելը, արգանակն առանձնացնել, իսկ միսը կտրատել։
Այնուհետև կաթսայի մեջ պետք է լցնել ընկույզը (նախընտրելի է մանրացված), ավելացնել աղ, արգանակ, մեկ գդալ քացախ, մեկ պճեղ սխտոր ու համեմունքներ։
Ստացված զանգվածը պետք է թողնել, որ եռա. եթե այն շատ թանձր ստացվի, ապա արգանակը կարելի է մի փոքր ավելացնել։
Այս ամենից հետո պետք է կտրատել կանաչին, լցնել սոուսի մեջ, իսկ ամենավերջում՝ ավելացնել կտրատված հավի միսը։
Սացիվին պատրաստ է. պետք է մատուցել սառը վիճակում։
Բարի ախորժակ