Yerkir.am-ը գրում է.

Լրագրողներն այսօր Ազգային ժողովի «Իմ քայլը» խմաբկցության ղեկավար Լիլիթ Մակունցին խնդրեցին մեկնաբանել դատական վճիռն, ըստ որի անվավեր է ճանաչվել իր ստորագրած հրամանը` Խորեոգրաֆիայի թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ: Մակունցը հրարաժվեց մեկնաբանել դատարանի վճիռը` բացատրելով. «Որքանով որ տեղեկացված եմ, նախարարությունը դեռևս  պաշտոնական ծանուցում չի ստացել դատարանի կողմից, հետևաբար մեկնաբանություն անել չեմ կարող: Կարող եմ ասել հետևյալը, որ իմ նախարար եղած ժամանակ բոլոր ՊՈԱԿ-ների տնօրենները ստացել են ծանուցում` իմ հանձարարությամբ, որ նոր մրցույթ է հայտարարվելու: Պաշտոնավարման ժամկետը չի երկարացվելու, ու բոլորը պետք է մասնակցեին մրցույթին: Թե պատշաճ ծանուցման հետ կապված ինչ է եղել, չեմ կարող ասել, չգիտեմ, հետևաբար` դիրքորոշում չեմ հայտնի »:

Yerkir.am-ի հարցը, թե իր հրամանով մշակույթի երեք փոխանախարարներից և ոչ մեկը չշարունակեց պաշտոնավարել ԿԳՄՍ նախարարության կազմում, ինչպե՞ս է վերաբերվում այդ հանգամանքին` տիկին Մակունցը կրկին չմեկնաբանեց` պատճառաբանելով, թե էթիկապես կոռեկտ չի համարում հարցին անդրադառնալը: Նշեց միայն, որ նախարարությունն այժմ ունի նոր պատասխանատու ու նոր պատասխանատուն է որոշում, թե որն է ճիշտ քաղաքականությունն ու ինչպես իրականացնի այդ քաղաքականությունը:

Մեր ճշտող հարցին` այսինքն գո՞հ եք եղել նրանց աշխատանքից, դրական պատասխան տվեց` հավելելով. « Այո գոհ եմ եղել, ու, կարծում եմ, աշխատել ենք բավական արդյունավետ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել