Հարաբերությունները մեծ ջանք են պահանջում, սակայն իմաստ կա՞ փրկելու այն, ինչն ավարտվել է:
Ահա այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ հասել է բաժանության պահը․
Փոխադարձություն չկա
Դուք միշտ ժամադրություններ եք պլանավորում կամ ամեն ինչ անում եք, որ հետաքրքիր լինի, սակայն Ձեր զուգընկերը չի գնահատում դա:
Նա չի կիսում Ձեր արժեքները
Հարաբերություններում կարևոր է ինքնությունը պահպանելը: Չպետք է վտանգեք Ձեզ:
Այլևս ֆիզիկական մտերմություն չեք ցանկանում
Սեքսը դեռ ամեն ինչ չէ, սակայն այն կարևոր դեր է կատարում հարաբերություններում:
Դժվար եք շփվում իրար հետ
Զգում եք, որ չեք կարողանում զգացմունքներն արտահայտել, քանի որ Ձեր զուգընկերը չի գնահատում Ձեզ:
Խոսում եք հարաբերությունների լավացման մասին, որը տեղի կունենա ապագայում
Ուրեմն՝ մոտ ապագայում կհիասթափվեք:
Զուգընկերը չի ցանկանում ժամանակ անցկացնել Ձեր ընտանիքի կամ էլ ընկերների հետ
Կողակիցը պարտավոր չէ բարեկամներից յուրաքանչյուրին իմանալ, սակայն գոնե մեկ անգամ տեսնել պարտավոր է:
Նա Ձեզ չի աջակցում
Եթե սկսում եք զգալ, որ նա Ձեզ չի աջակցում, ուրեմն՝ բաժանվելու ժամանակն է:
Ձեր երջանկությունը կախված է զուգընկերոջից
Ցանկացած կախվածություն վատ է:
Դուք նրա կողքին Դուք չեք
Երկարաժամկետ և լուրջ հարաբերություններում մարդիկ պետք է հարմարավետ զգան իրենց: Չպետք է վախենաք զգացմունքներն արտահայտելուց:
Ձեր զուգընկերը չի լուծում Ձեր խնդիրները
Անհամաձայնություններ ու վիճաբանություններ ցանկացած հարաբերություններում առկա են:


