Analitik.am-ը գրում է.

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է վրացական եթերում Գեորգի Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վերջինիս ծնողներին ուղղված հայհոյանքը:

Քադիրովը մանավորապես նշել է, որ Կովկասում տղամարդիկ նման արտահայտություններ չեն անում որևէ մեկի հասցեին, իսկ Գաբունիան ուղղակի ի ծնե վախկոտ է, տեղի ունեցածը խայտառակություն է վրացի ժողովրդի և Վրաստանի համար:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով, այստեղ հարցը չի վերաբերում առանձին լրագրողին, ու վրցական իշխանությունները պետք է ներողություն խնդրեն, նաև քրեական գործ պետք է հարուցվի:

«Մենք չենք կարող ձևացնել ու չտեսնել Վրաստանի կողմից թշնամական քայլերը: Դրա համար անհրաժեշտ է երկրի նկատմամբ կիրառել ամենախիստ պատժամիջոցները, որոնք չեն վերաբերվի ՌԴ քաղաքացի վրացիներին: Հիմա փորձում են համոզել, որ Վրաստանը դատապարտում է տականքի քայլը, սակայն դատապարտել պետք չէ, պետք է տականքին հեռու պահել եթերից», -ասել է Քադիրովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել