Հուլիսի 8-ին՝ ժամը 21:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կողբացու 1 հասցեում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 Բիս» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խորենացու փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկի սենյակներից մեկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:28-ին:
Աշխատասենյակում (մոտ 22 քմ) մասամբ ջերմահարվել է գրասենյակային գույքը, այրվել՝ 1 պատուհան և 1 օդորակիչ։
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2019/07/08/4681654/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



