Pastinfo.am-ը գրում է.

Թբիլիսիում Ռուստավելի պողոտայում տեղի են ունեցել բողոքի երկու ակցիաներ, որոնց իրարից բաժանել է ոստիկանների պատնեշը: Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի դիմաց և Պիոներների պալատի շենքից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Խորհրդարանի շենքի դիմաց գտնվող հրապարակը զբաղեցրել են ռադիկալ խմբավորումները. նրանք հայտարարել են, որ մտադիր են վերականգնել Թբիլիսիում կարգ ու կանոնը և դադարեցնել «այլասերվածների երթերը և ակցիաները»:

 
Չնայած երկու ճամբարներն իրարից բաժանող ոստիկանների պատնեշին, մասնակիցների միջև տեղի է ունեցել քաշքշուկ, որում «վրացական երթ»-ի մասնակիցները վնասել են հակառուսական ակցիայի մասնակցի գլուխը:

 
Տեղեկացվում է, որ ոստիկանությունը օպերատիվ կերպով տուժածին հասցրել է շտապ օգնություն մեքենայի մոտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել