Ինչո՞ւ են կանայք թողնում տղամարդկանց։ Ներկայացնում ենք ամուսնական խորհրդատուի դատողություններն այս թեմայի շուրջ։
Չնայած խնդիրները սովորաբար բոլորի մոտ տարբեր են թվում, տղամարդիկ պետք է իմանան, որ եթե խնդիրն իրենց մեջ է, ապա այն սովորաբար միևնույնն է։
Կանայք չեն ուզում դա անել, բայց անում են։ Նրանք հավաքում են իրենց ողջ խիզախությունն ու ուժերը, թողնում են տղամարդուն, որի հետ երեխաներ ունեն, ընդհանուր տուն ու կյանք։ Եվ գրեթե միշտ դա միևնույն պատճառով է տեղի ունենում։ Եվ տղամարդիկ դա պետք է հասկանան։
Կանայք գնում են, որովհետև իրենց տղամարդն այլևս գոյություն չունի։
Ոչ թե այն իմաստով, որ նրանք ընդհանրապես չկան, այլ պարզապես նրանք ներկա չեն կնոջ կյանքում։
Նրանք աշխատում են, մարզասրահ են հաճախում, համակարգչի դիմաց են նստում, հեռուստացույց են դիտում, ձկնորսության են գնում… Այս ցուցակը կարելի է շարունակել։ Տղամարդիկ, որոնց մասին մենք խոսում ենք, վատ մարդիկ չեն, նրանք լավն են, լավ հայրեր են, պահում են իրենց ընտանիքը, հաճելի են։ Նրանք ընդունում են իրենց կանանց, հետաքրքրվում նրանցով։ Սակայն նրանց կանայք չկան իրենց կյանքում, չնայած որ արտաքնապես ամեն բան այլ է։
«Ո՞վ պետք է գա երեկոյան տուն և իմ կողքին լինի հուզական առումով։ Բայց դա իմ ամուսինը չէ։ Նա թքած ունի ինձ վրա նույնիսկ այն ժամանակ, երբ ես լաց եմ լինում»,– ասում է խորհրդատուին դիմած կանանցից մեկը։
Հիշեք, որ ձեր կինը ձեր սեփականությունը չէ։ Նա պարտավոր չէ սիրել ձեզ ողջ հոգով։ Այդ սերը պետք է վաստակեք։ Օր-օրի, կամաց–կամաց, այնպես, ինչպես գումար եք վաստակում։ Դուք պետք է տիրանաք նրան ոչ թե փողով կամ սոցիալական կարգավիճակով, այլ ձեր ուշադրությամբ։ Նա պետք է իմանա, որ դուք իրեն լսում եք։
Սիրալիր և խուսափողական հայացքով գլխով մի արեք, երբ նա ձեզ ինձ-որ բան է պատմում։ Մի հանգստացրեք նրան մոնոտոն՝ «ամեն ինչ լավ կլինի»-ով։
Նա ուզում է, որ դուք զգաք իրեն։ Նա չի ուզում, որ իր կողքին դուք պարզապես արագ սեքսի ցրված սարքավորում լինեք։ Նա ուզում է, որ դուք կիրք զգաք ոչ միայն ձկնորսության, այլև իր հանդեպ։ Ձեր ամուսնությունն այնքան ժամանակ է ապրում, քանի դեռ ապրում է ձեր փոխադարձ կիրքը։ Դուք համոզվա՞ծ եք, որ այն ձեր մեջ դեռ կա։
Իսկ եթե դուք կորցրել եք այն, ապա ինչո՞ւ, ո՞ւր է այն անհետացել։ Պարզեք դա կամ վերագտեք այդ կիրքը։ Եվ մի արդարացեք դժվար ժամանակներով։ Բոլորն էլ միշտ ապրում են դժվար ժամանակներում։
Եթե դուք կարծում եք, որ իրոք ներկա եք խոսակցությանը, ուրեմն՝ փորձեք լսել նրան։ Իրոք լսել։ Նայեք նրա աչքերին, պահեք այդ հայացքը։ Միայն այդպես թե նա, թե դուք ձեզ լավ կզգաք։
Փորձեք ավելի լավ ճանաչել նրան։ Հավատացեք, որ նույնիսկ տարիներ անց նրա մեջ դեռ կան բաներ, որոնք կարելի է ամեն օր ուսումնասիրել։
Եթե դուք բռնում եք նրա ձեռքը, ուշադրություն դարձրեք ձեր զգացողություններին։ Ի՞նչ է այդ պահին կատարվում ձեզ հետ, երբ դուք դիպչում եք նրան, գրկում եք իրար։ Ուշադրություն դարձրեք ձեր նուրբ զգացողություններին և հույզերին։ Կիսվեք նրա հետ ձեր տպավորություններով։ Բայց, իհարկե, դուք շատ զբաղված եք և դրա համար ժամանակ չունեք։
Իսկ ինչ կասեք հինգ րոպեի մասին։ Հինգ րոպե ամեն օր դուք կարո՞ղ եք գտնել, որպեսզի լիովին, անմնացորդ նվիրեք ձեր կնոջը։ Վստահեցնում եմ ձեզ, փորձեք և դուք կզգաք այն, ինչ վաղուց չէիք զգացել։ Հնարավոր է՝ դուք նույնիսկ կյանքի բացարձակ նոր համ զգաք, և ձեզ կանգնեցնելն արդեն անհնարին կլինի։