Կանադայի Ալբերտայի համալսարանից մաշկաբան Ռոբերտ Գնիացկին պատմել է, թե ինչպես կարելի է կանխել և ճիշտ բուժել արևային այրվածքները: Այս մասին հաղորդում է Medicalxpress-ը:
Բժիշկը նախազգուշացրել է, որ այրվածքների բուժումը կիտրոնով, բուսական յուղով և կաթնամթերքով անարդյունավետ է և վտանգավոր առողջության համար:
Նշվում է, որ այրվածքի ժամանակ անհրաժեշտ է նախևառաջ սառեցնել այրված տեղը թրջոցով, իսկ հետո քսուք քսել: Կանադացի փորձագետի կարծիքով՝ ամենից լավ օգնում է հիդրոկորտիզոնի քսուքը: Նա խորհուրդ է տալիս նաև ընդունել իբուպրոֆեն և շատ ջուր խմել:
Գնիացկին ընդգծել է մանկական այրվածքների վտանգավորությունը, քանի որ դրանք ուժեղ վնասում են մաշկը և 20-30 տարի անց կարող են հանգեցնել քաղցկեղի զարգացման:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել