Խոսքս ուղղում եմ ժամանակին լավ աշխատանք ունեցած, հիմա մասնագիտական թերացումների, սխալ հասցեատերերի վիրավորելու ու մեղադրելու պատճառով գործազուրկ դարձած ու պետության ողորմելի թոշակի հույսին մնացած որոշ անձանց՝ եթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե Մանուկ Նիգոյանը որևէ կուսակցության կամ վերջինիս անդամներից մեկի հետևորդն ա, ապա թող լավ ուսումնասիրեն Մանուկ Նիգոյանի քայլերը, հայտարարությունները կամ գոնե ՖԲ-յան գրառումները, որոնք ակնհայտորեն կլրացնեն վերջիններիս թերի գիտելիքները: Եթե կան մարդիկ, ովքեր որոշ տեղեկություններից ելնելով կարծում են, թե ես անում եմ այն, ինչ ինձ ասում է ԵԳՄ նախագահ Աբգար Ափինյանը, կամ հետևում եմ նրա քայլերին, կրկնում, ապա նորից թող ուշադիր լինեն այն դեպքերին, երբ ես առաջիններից եմ եղել, ով Աբգար Ափինյանի հետ ինչ-ինչ հարցերի շուրջ անհամաձայնության մեջ է եղել: Չնայած իմ և պարոն Ափինյանի հրաշալի ու մտերիմ հարաբերություններին, այդուհանդերձ, ես ունեմ սեփական դիրքորոշումն ու պատկերացումները, որոնք գոնե գրական ասպարեզում շատ հաճախ համընկնում են պարոն Ափինյանի հայացքների հետ: Ես կուսակցական պատկանելիություն չունեմ գոնե մի պարզ պատճառով՝ ես անչափահաս եմ, ուստի ես կարող եմ հարել կամ պարզապես սատարել որոշ կուսակցականների դիրքորոշումներն ու սկզբունքները, ինչի վառ օրինակը եղավ սույն թվականի փետրվարի 18-յան ընտրություններին հետևած Րաֆֆի Հովհանիսյանի բողոքին իմ զորակցությունն ու հակաՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ հայտարարություններն ու գրառումները, ես կարծում եմ` տարրական տրամաբանությունից հեռու է իմ` հանրապետական լինելու մասին մեղադրանքները:
Կամ ի՞նչ է նշանակում` ոնց է ստացվել, որ Ափինյանը թույլ է տվել, որ դու Րաֆֆու նստացույցին մասնակցես, իսկ մի՞թե պարոն Ափինյանի նկատմամբ ունեցածս հարգանքը վերածվել է նրան, որ պարոն Ափինյանն իմ փոխարեն որոշի իմ` կուսակցական կամ քաղաքացիական պայքարի նկատմամբ ունեցած հետաքրքրությունները: Ամենևին: Պարոն Ափինյանի նկատմամբ ունեցած հարգանքս անսահման մեծ է, բայց դա ոչ մեկին իրավունք չի վերապահում ինձ համարել ստրկամիտ և վերջինիս որոշումներով շարժվող:

P.S. Գրառումս անում եմ Կիմա Եղիազարյանի հնչեցրած հարցին ի պատասխան, որը մեջբերեցի վերջին պարբերությունում: Եվ գրառմանս մեջ արծարծել եմ մասնավորապես մարդկային այն խավը, որի մասին պատկերացումներս ամբողջացան տիկին Եղիազարյանի անպարկեշտ ու ոչ ադեկվատ հայտարարություններից հետո: Եվ նորից հրապարակավ հաստատում եմ տիկնոջն ուղղված իմ նամակի բովանդակության մեջ հնչեցրած այն տողը, որի համաձայն ես հասարակության որոշ խավերի համարում եմ նվաստ ու ստրկամիտ, այո՛, եթե կա մի խավ, ով իր դառը կյանքի փորձից կարծում է, թե, չնայած պատանեկան հասակիս, չեմ կարող ունենալ սեփական սկզբունքներն ու կարծիքը, ապա ավելի մեծ բնորոշման արժանի չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել