Չինական հնագույն գերեզմանոցների պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են մնացորդներ, որոնք տարբերվել են բավականին տարօրինակ արտաքին տեսքով:

Աշխատանքները անցկացվել են Houtaomuga անվանումով կայանատեղիում: Ընդհանուր առմամբ գտնվել են 25 կմախքներ, որոնք եղել են 5-12 հազար տարեկան:

Տասնմեկ մարմիններ ունեցել են ձգված, «ձվաձև» գանգեր, հաղորդում է Journal of Physical Anthropology-ը: Վերլուծությունը ցույց է տվել, որ հանգուցյալներից ամենափոքրը ընդամենը 3 տարեկան էր, ամենամեծը՝ մոտ 40 տարեկան:

Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ գանգերի տարօրինակ ձևը բնական անամոլիաների հետևանք չի եղել: Ոսկորները ձևափոխվել են միտումնավոր՝ որպես հասարակության բարձր շերտերի պատկանելության նշան:

Նմանատիպ պրակտիկան տարածված է եղել շատ հնագույն ժողովուրդների մոտ, այդ թվում՝ մայաների, հնդկացիների, բայց, ինչպես համարվել է, ծնունդ է առել մի քանի հազար տարի ուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել