Գլխացավ, վաղ առավոտից հոգնածություն, գրգռվածություն, վատ տրամադրություն. սրանք ամենեւին էլ սթրեսի միակ նախանշանները չեն:

Ստորեւ ներկայացնում ենք սթրեսի 5 արտասովոր նախանշան:

Լնդերից արյունահոսություն

Ուժեղ սթրես ապրող մարդկանց մոտ մեծ է պարադոնտի եւ լնդերի արյունահոսության վտանգը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ սթրեսը նաեւ ազդում է իմունային համակարգի վրա, որի ընկճվելու արդյունքում մանրէները հեշտությամբ են ներթափանցում լնդեր եւ վարակ ու արյունահոսություն առաջացնում:

Պզուկներ

Ըստ հետազոտության, սթրեսն ավելացնում է օրգանիզմում բորբոքային գործընթացները, ինչի արդյունքում դեմքին կարող են պզուկներ կամ սեւ կետեր ի հայտ գալ:

Մաշկային քոր

Հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկական քոր ունեցող մարդիկ հաճախ սթրեսի բարձր մակարդակ են ունենում: Սթրեսը նաեւ մեծացնում է մաշկային խնդիրների զարգացման վտանգը, օրինակ՝ էկզեմայի եւ դերմատիտի:

Ցավ ծնոտում

Ծնոտում ցավը կարող է քնի մեջ ատամները կրճտացնելու հետեւանք լինել: Իսկ այս խանգարումն իր հերթին առաջանում է ուժեղ սթրեսի ժամանակ:

Ցավ ստամոքսում

Սթրեսն ու տագնապալից իրավիճակը երբեմն արտահայտվում են ստամոքսում ցավով, առաջացնում է գլխացավ, նաեւ` անքնություն, սակայն եթե ստամոքսում ցավը մշտական բնույթ է կրում, անպայման դիմեք մասնագետի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել