Ուրեմն՝ առաջին նկարում գազի փականը համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից ընդունված 110 կանոնակարգին, այսինքն՝գազը փակվում է և՛ էլեկտրական եղանակով, և՛ ավտոմատ-մեխանիկական։ Ենթադրենք՝ մեքենան վթարի է ենթարկվում, վնասվում է գազատարը, հետևաբար գազի հոսքը բալոնից մեծանում է, այդ ժամանակ ավտոմատ փակվում է փականը, առանց մարդկային գործոնի։
Երկրորդ տարբերակը․ էլեկտրական եղանակով փականը միշտ գտնվում է փակ վիճակում մինչև շարժիչի գործի դնելը, երբ կանգնում է շարժիչը, փականն ավտոմատ փակվում է։ Ենթադրենք՝ տեղի է ունեցել վթար, բայց շարժիչը դեռ գործում է, բայց վնասվել է գազատարը։ Այդ ժամանակ գազը փակվում է ավտոմատ-մեխանիկական ռեժիմով, առանց մարդկային գործոնի։
Նաև համալրված է hրշեջ փականով և ճնշման փականով։
Մյուս նկարներում այն է, ինչ 99.9% ավտոմեքենաներում է տեղադրված Հայաստանում, ուղղակի փական, որը գործում է ձեռքով փակել-բացելու պարագայում, այսինքը՝ մինչ ինչ-որ մեկը ձեռքով չփակի, չի փակվի գազը:
Հիմա պարզ է, չէ՞, որ եթե լիներ առաջին փականից, չէր լինի հրդեհ։