Ճապոնիայի տրանսպորտի ոլորտի պատասխանատուները գայլի մեզ և առյուծի մռնչյուն են օգտագործում եղջերուների հետ տեղի ունեցող բախումների աճող խնդիրը լուծելու համար:
Ճապոնիայի Հոկայդո կղզում կենդանիների պատճառով տեղի ունեցող դժբախտ պատահարների թիվը անցած տաս տարվա ընթացքում կրկնապատկվել է:
Այդ իսկ պատճառով տրանսպորտի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները որոշել են ծայրահեղ քայլի գնալ՝ ճանապարհի և երկաթգծերի եզրերին գայլի մեզ լցնելով, ինչպես նաև նրանք առյուծի մռնչյուն կհնչեցնեն եղջերուներին հեռու պահելու համար:
Կղզու մայրուղիներում լցնելու համար անհրաժեշտ գայլի մեզը ներկրվում է ԱՄՆ-ից: Հոկայդոյում 20-րդ դարի սկզբներին եղջերուները գրեթե վերացել էին չափից շատ որսվելու և խստաշունչ ձմեռների հետևանքով: Սակայն իրականացված պահպանման միջոցառումների և վայրի գայլերի թվաքանակի կրճատման հետևանքով նրանց թիվը վերականգնվել է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ