Լոնդոնի 43-ամյա բնակչուհի Էլիզաբեթ Ջեքսոնը տառապում է ճարպակալմամբ, ինչի հետևանքով նա գրեթե զրկված է շտապօգնության ծառայությունից օգտվելու հնարավորությունից:

Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, կնոջ քաշը 170 կգ է: Ոտքերի հետ խնդիրներ ունենալու պատճառով Էլիզաբեթն ուներ հիվանդանոցում հետազոտվելու կարիք, սակայն ի վիճակի չէր ինքնուրույն հասնելու մինչև շտապօգնության մեքենան, ինչի համար անհրաժեշտ էր հրավիրել լավ մարզված չորս բուժակներից կազմված թիմ, որոնք պետք է հիվանդին աստիճաններով իջեցնեին:

Իրավիճակը բարդացնում էր հանգամանքը, որ Էլիզաբեթի շենքում աստիճանը չափազանց նեղ էր: Արդյունքում բուժակերներն օգտվել էին փրկարարական Mediwrap Heavy Duty պարկից, որը պատրաստված է 300 կգ ծանրության դիմացող գերամուր կտորից: Բավականին բարդ և վտանգավոր գործողությունների արդյունքում հաջողվել էր կնոջը մոտեցնել մեքենային։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել