Tert.am-ըգրում է․

Վրաստանում տիրող իրավիճակի պատճառով չեղարկվել է A-Studio խմբի մենահամերգը, որը պետք է կայանար հուլիսի 27-ին` Բաթումի քաղաքում: Ռուսաստանում մեծ գործունեություն ծավալող խմբի մեներգչուհին վրացուհի Քեթի Տոպուրիան է: Ինչպես հայտնում է Sputnik Грузия-ն, վաճառվել է շուրջ 1000 տոմս:

Համերգի կազմակերպիչներն այլընտրանքային տարբերակներ են փնտրում և, հնարավոր է, A-Studio-ի փոխարեն այդ օրը ելույթ ունենան Bob Sinclar-ը կամ Moloko-ն: Տոմսեր գնած երկրպագուները կարող են ներկա լինել կամ հանձնել տոմսերը: Տոպուրիան վերջին շրջանում Վրաստանում բուռն քննադատությունների է արժանանում` ռուսական զինվորական հագուստով ելույթ ունենալու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել