Երկար տարիներ է, որ ես ճանաչում եմ քեզ, այնքան երկար, որ երևի աստղերն էլ են մոռացել մեր հանդիպման օրը: Այդ տարիներից ի վեր մենք ընկերներ ենք, դու`որպես լավ ընկեր, իսկ ես...
Չէ, իմ մասին խոսելն անգամ ավելորդ է, ավելորդ է մտածելն անգամ:
Շատ անգամ եմ փորձել գտնել երջանկության բանալին առանց քեզ, բայց փորձերս միշտ ապարդյուն են անցել: Շատ անգամ եմ փորձել նոր կյանք սկսել նոր էջից, բայց միշտ առաջին էջում դու ես եղել: Ես խենթի պես եմ սիրել քեզ (չէ, հիմա չեմ սիրում, հիմա պաշտում եմ քեզ): Դու ինձ տվեցիր քո սրտի բանալին, իսկ հետո փոխեցիր կողպեքը: Ինչո՞ւ, ինչո՞ւ ես այդքան դաժան, ինչո՞ւ ես միշտ կոտրում իմ սիրտը: Ասում են` սրտի վերքը կարող է բուժել միայն նա, ով հասցրել է այն: Իսկ իմ վերքերը չեն բուժվի, քանի որ հազիվ թե դու համաձայնվեիր բժշկել ինձ: Իսկ ընտրել մեկ այլ ճանապարհ ու գնալ այլ ուղով մի՞թե կարելի է: Ո’չ, քանի որ առաջին անցորդը, որին կհանդիպեմ ես, դա դու կլինես ու կփորձես ցույց տալ ինձ երջանկության փողոցը, իսկ ես առանց քեզ կմոլորվեմ ու նորից կտխրեմ: Դու կգնաս քո ճանապարհով: Առաջին ծաղիկը, որ կբուսնի ճանապարհիս, կլինի քո աչուկներով ու կունենա քո անունը, սակայն նա ինձ չի ժպտա, նա ուրիշի համար է, ես կրկին սխալ ուղղություն եմ ընտրել:
Դե այսքանից հետո մի՞թե կարելի է նոր կյանք սկսել: Միանգամայն` ո’չ: Միայն մնում է ապրել կողքիդ` առաջնորդվելով նրանով, որ դու կաս, դու ապրում ու շնչում ես, չնայած արդեն ուրիշի գրկում:
Նյութի աղբյուր՝ http://www.narblog.ru/2013/06/blog-post_25.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել