Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ ունեն սրտի, բարձր ճնշման հետ կամ պարզապես ցանկանում են պաշտպանել իրենց օրգանիզմը խոլեստերինից և խցանված արյունատար անոթներից, պետք է սկսեն բուժումն ալոճով:
Ալոճը պարունակում է ակտիվ տարրեր, որոնք ունեն հակաօքսիդանտ հատկություններ: Ալոճի ծաղիկները պարունակում են տրիմեթիլամին և գլիկոզիդ, մի փոքր եթերային յուղ:
Այս հատապտուղը պարունակում է եթերային յուղեր, թանին, սապոնին, գլիկոզիդ և ֆրուկտոզա, կալիում, նատրիում և ֆոսֆորաթթվի աղեր:
Թարմ ալոճի թուրմը, Ուիլյամ Շվեբի խոսքերով, դարձել է տարբեր հետազոտությունների և ուսումնասիրությունների հիմնական առարկա: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ ալոճը լավ է սրտի համար, քանի որ այն կանխարգելում է կաթվածը:
Անպայման օգտագործեք այս հատապտուղը, եթե ցանկանում եք բուժել հետևյալ հիվանդությունները՝ արյան ճնշում, սրտի թույլ մկաններ կամ սրտի առիթմիա: Կարող եք օգտագործել այս հատապտուղը՝ լավացնելու ձեր սրտանոթային համակարգը:
Այն լավացնում և սնուցում է սրտամկանի բջիջները: 50-ն անց յուրաքանչյուր մարդ պետք է օգտագործի ալոճի թուրմը:
Ալոճի այլ հատկանիշներ
- Ալոճը լավագույն հանգստացնող միջոցն է։
- Օգնում է հոգնածության դեպքում, էներգիայի պակասի, անքնության, նյարդային վիճակների դեպքում։
- Կարող է օգնել քաշը կորցնելու և օրգանիզմից ավելորդ հեղուկը հեռացնելու դեպքում։
- Այս հրաշալի հատապտուղն ամրացնում է հոդերը: Այն ունի նաև հակաբորբոքային հատկություններ, այդ պատճառով խորհուրդ է տրվում օգտագործել մարսողական խնդիրների դեպքում։
- Օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում։
- Պաշտպանում է ազատ ռադիկալներից և կանխարգելում արյան անոթների հիվանդությունները։
- Ալոճ խորհուրդ է տրվում հղիներին և կերակրող մայրերին:
Ալոճի օշարակ
Մեկ կիլոգրամ ալոճը լցրեք բլենդերի մեջ, վրան այնքան ջուր լցրեք, որ 2,5սմ բարձր լինի ալոճից: Խառնեք այդ ամենը և թողեք՝ մնա 24 ժամ:
Ցածր կրակի վրա եփեք, և հենց ջուրը սկսի եռալ, եփեք ևս 30 րոպե: Երբ վերջացնեք եփելը, թողեք՝ մնա ևս 30 րոպե: Քամեք ստացված խառնուրդը և դրեք սառնարանը: Կրկնեք ամբողջ գործողությունը, վերջում քամեք խառնուրդը սրբիչով:
Խառնեք երկու ստացված հյութերը և եփեք ցածր կրակի վրա կես ժամ, կամ մինչև մնա ջրի քառորդ մասը: Ստացված խառնուրդը լցրեք շշի մեջ և խմեք օրական 6-12 ճ/գ: