Tert.am-ը գրում է.

Ներդրումներ ներգրավվելու հարցում խնդիրները բազմաթիվ են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը:

Ըստ նրա՝ կային որոշակի գործարարներ, ներդրողներ, որոնց մոտ առաջացել էր սպասումների և իրականության մեջ խեղում, եղան նաև ներդրողներ և գործարարներ, որոնց հետ կառավարությունը չկարողացավ լեզու գտնել: «Նաև ինձ մոտ կա զգացում, որ կառավարությունը ներդրողների լեզվով չի կարողանում խոսել պատշաճ մակարդակի:

Այսինքն` կառավարությունը չի պատկերացնում ներդրողների հոգեբանությունը, բիզնեսմենների սպասումները և դա տրանսֆորմացնել մեր երկրի համար, նրանց բերել գրավել: Այստեղ ավելի շատ ոչ թե օրենսդրական, հարկային խնդիրներ են, այլ ավելի շատ կազմակերպչական խնդիրներ են: Այսինքն`մարդ պետք է ունենա փորձ տվյալ ներդրողների հետ նույն լեզվով խոսելու և դեպի Հայաստան ուղղորդելու և կազմակերպելու: Այստեղ ամենամեծ խնդիրը այդ կազմակերպչական խնդիրն է, որի փորձը կառավարության ներկայացուցիչների մեծ մասը, ցավոք սրտի, չունի»,-կարծում է նա:

Նա նշեց, որ կազմակերպչական խնդիր ասելով նկատի ունի սկսած այդ ներդրողին գտնելուց, իդենտիֆիկացվելուց: «Առաջին հերթին պետք է ցուցակագրում անել և հասկանալ, թե ովքեր են մեր ներդրողները: Մեր ներդրողների մի մասը տեղացիներն են, երկրորդը` սփյուռքի ներկայացուցիչներ են, և երրորդը` մաքուր օտարերկրյա ներդրողներն են, որոնք չունեն հայկական ծագում, արմատներ և էմոցիաներ, և չորրորդը` օտարերկրյա ինստիտուտներն են:

Այդ չորս ուղղություններով պետք է իդենտիֆիկացնել և գտնել ճանապարհ` նրանց հետ շփվելու: Երբ արդեն այդ շփումը կա, դա պետք է կազմակերպել և իրականության վերածել, իսկ այդ երեք գործընթացների մեջ էլ կառավարությունը թերանում է»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել