breast implantՉինացի կնոջ կրծքի իմպլանտը պայթել է՝ ստամոքսի վրա չորս ժամ շարունակ պառկած հեռախոսով խաղ խաղալուց հետո: Ըստ չինական լրատվամիջոցների տվյալների՝ պեկինցի կինը մահճակալին պառկած խաղ խաղալիս իր կրծքավանդակում ցավ է զգացել: SZNews-ի տեղեկություններով՝ նրան տեղափոխել են հիվանդանոց, և բժիշկների հավաստիացմամբ նրա կրծքի իմպլանտը պայթել է, քանի որ դրա որակը լավը չի եղել, ինչին գումարվել է ուժեղ ճնշումը:

Հայտնի չէ` արդյոք կնոջ իմպլանտը փոխե՞լ են, թե՞ ոչ, սակայն նա պլաստիկ վիրաբուժության էր դիմել ինքնավստահությունը բարձրացնելու նպատակով: 2011 թ.-ին պեյնթբոլ խաղալիս գնդակով կրծքավանդակին հարված ստանալուց հետո պայթել էր լոնդոնցի կնոջ կրծքի իմպլանտը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել