Թերթի ունեցած տեղեկություններով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է «ներդրվել» վարչապետի օՖշորային սկանդալի թեման «տաք» պահելու համար։


«Խոսքը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի մասին է, ովքեր հայտնվեցին օֆշորային սկանդալի կիզակետում։ Ըստ «Հետքի» հրապարակման՝ վերջիններս օֆշորային գոտում գրանցված ընկերության փայատերեր են և բանկային հաշիվների են տիրապետում։ Թեման արդիական պահելու համար «հայտնի շրջանակները», ըստ որոշ լուրերի, մեծ գումարներ են «ներդրել»։ Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան, որ այդ «բացահայտումների» ետևում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, ում վաղեմի երազանքն է լինել ՀՀ վարչապետ»,– գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել