Ընդունված է սուրճի ծառի հայրենիքը համարել Եթովպիան։ Որոշ եթովպական լեգենդներ բացահայտում են ըմպելիքի ծագման գաղտնիքը։ Համաձայն դրանցից մեկի՝ սուրճը բացահայտել է եմենացի շեյխ Աբդ-ալ-Քադիրը։ Նրան է պատկանում այս ասույթը. «Ոչ ոք չի կարող հասկանալ ճշմարտությունը, քանի դեռ չի համտեսել սուրճի աստվածային փրփուրը»։

Այլ աղբյուրներն ասում են, որ սուրճը բացահայտել է հովիվ Քալդիմը։ Նա այծերի տարօրինակ վարքագիծ է նկատել. սուրճի վայրի ծառերի տերևներ ուտելով՝ կենդանիները ակտիվորեն սկսել են վազել։ Տեղի վանահայրը, լսելով Քալդիմից այդ պատմությունը, ինքն է փորձել տերևները և գնահատել դրա ակտիվացնող ազդեցությունը։ Այդպես էլ ծնվել է սուրճ ըմպելիքը, որը ավանդական է դարձել վանքի անդամների և տեղի բնակիչների համար։

Համաշխարհային ճանաչում ստանալ սուրճը սկսել է Եմենից, որտեղ այն տարել են արաբ վաճառականները։ 15-րդ դարում սովորեցին ծառը մշակել։ Բերքը վաճառում էին Մերձավոր և Միջին Արևելքներում։ Շուրջ 200 տարի Եմենը սուրճի սերմերի միակ արտահանողն էր արտաքին շուկա և պահպանում էր իր մոնոպոլիան։ Այնուհետև սուրճի պլանտացիաներ հայտնվեցին Ասիայում և այլ երկրներում։

Սուրճ Ամստերդամից և Փարիզից

Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում սուրճը հայտնվել է 17-րդ դարում։ Ըմպելիքի աճող հայտնիությունը եվրոպացիներին ստիպեց նոր տարածքներ գտնել աճեցնելու համար։ Սուրճի մասին նման հետաքրքիր փաստեր կան.

1. Հոլանդացիները առաջիններից մեկն են, որ ստացել են սուրճի սերմեր և կարողացել են աճեցնել դրանք։ Չնայած արաբական պետությունների խիստ արգելքին՝ կանաչ սերմեր դուրս հանելու, հոլանդացի առևտրական Պետեր վան դեր Բրոկեն կարողացել է մի քանի նմուշ ձեռք բերել և իր հայրենիք տանել դրանք։ Ամստերդամի բուսաբանական այգում շվեդ գիտնական Կառլ Լինեյը աճեցրել է «արաբիկա» տեսակը։

2. Ֆրանսիացի արքա Լյուդովիկոս XIV-ին սուրճի սերմեր որպես նվեր տվել էր սուլթան Յեմենը։ Առաջին ծառը տնկվել է Փարիզում 1714 թ.։ Այնուհետև սուրճի պլանտացիաներ հայտնվել են Կարիբյան կղզիներում և Հարավային Ամերիկայում։

Տարբեր երկրների ավանդույթները

Արևելքի և Արևմուտքի սրճային մշակույթները էականորեն տարբերվում են։ Մի քանի հետաքրքիր փաստերը կօգնեն հասկանալ այդ տարբերությունները։

Եթովպիա

Սուրճի պատրաստման «ծիսակատարությունը» անցկացնում է հենց տանտերը։ Ըմպելիքը հյուրասիրվում է նախևառաջ ներկաներից աավագին՝ որպես հարգանքի նշան։ Հյուրի կողմից սուրճից հրաժարվելը ընդունվում է որպես մեծ վիրավորանք։

Էկվադոր

Այստեղ պատրաստում են շատ խիտ, թունդ սուրճ՝ շաքարավազով, և խառնուրդը թողնում են սառնարանում։ Մեկ գավաթ ըմպելիքից խմելու ցանկության դեպքում ջուր են եռացնում, ավելացնում սառը խառնուրդը։

Վիետնամ

Ռոբուստա սառը սուրճն այստեղ շատ հայտնի է։ Թունդ ըմպելիքը սառեցնում են և ըմպում փոքր չափաբաժիններով։

Սիրիա

Դամասկոսում սուրճը հայտնվել է 1530 թ.։ Այստեղ Ձեզ համար կպատրաստեն ամենաարտասովոր ըմպելիքը, որը եվրոպացիներն անվանում են «սատանայական»։ Փոքրիկ բաժակի հատակին կփայլի խիտ, սև հեղուկը։ Այն չի կարելի խմել, այլ հարկավոր է շատ փոքր բաժնով փորձել՝ լեզուն չայրելու համար։ Սիրիացիները այս ըմպելիքը համարում են հոմեոպատիկ միջոց շատ հիվանդություններ բուժելու համար։

Թուրքիա

Հարյուրամյակներ շարունակ սուրճը համարվում է այս երկրի խորհրդանիշը։ Որոշ ավանդույթներ հասել են անգամ մինչև մեր օրեր. հարսանիքից առաջ հարսը սուրճ է եփում փեսայի ծնողների համար։ Եթե վերջիններս գովում են ըմպելիքը, ապա դա նշանակում է, որ որդին ճիշտ ընտրություն է կատարել։

Հունաստան

Աղջկան բավական է սուրճ եփել և երիտասարդ տղամարդու հյուրասիրել։ Եթե սուրճը հաջող ստացված լինի՝ խիտ փրփուրով, ապա դա համակրանքի նշան է։ Եվ հակառակը, եթե սուրճն առանց փրփուրի է, ապա դա հրաժարման նշան է։

Սաուդյան Արաբիա

Հասարակական վայրերում կանանց թույլատրվում է սուրճ ըմպել միայն ամուսնու կամ մտերիմ հարազատի հետ միասին։ Եթե նա ընդունի օտար տղամարդու հրավերը՝ մեկ բաժակ սուրճ խմելու, ապա նրան կձերբակալեն և բանտ կնետեն։

Ճապոնիա

Հոկտեմբերի 1-ին այստեղ նշում են սուրճի օրը։ Այս երկիրը առաջին հորիզոնականներից մեկում է այն երկրների շարքւոմ, որտեղ մեծ քանակությամբ սուրճի ապարատներ կան։ Ցանկացողները կարող են տարրայով սուրճ վերցնել իրենց հետ. ճապոնացիներն այս մեթոդի մասին մտածել են 1960 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել