Ինձ թվում է՝ բոլորիս արդեն պարզ է, որ դրական փոփոխությունները թե՛ մեր անձնական կյանքերում, թե՛ մեր հասարակության մեջ շատ թանկ են տրվում: Դրական փոփոխության համար հարկավոր է իմաստություն, ուժ ու պատրաստակամություն, ինչը մենք բոլորս ունենք:
Հիմա կան հատուկ ուղղորդված խմբեր, որ փորձում են ամեն ինչ խեղաթյուրել և ներկայացնել այլ լույսի ներքո:
Կան մարդիկ, որ պարզապես չեն համակերպվում այն փաստի հետ, որ այսուհետև բոլոր քաղաքացիները պաշտպանված են լինելու: Ու կան մարդիկ, որ փորձում են ամեն ինչ անել, որ իրավունքների պաշտպանությունը ցուցադրեն որպես խառնաշփոթություն:
Ես վստահ եմ, որ այս երկու բևեռների ֆեյսբուքյան ջանքերը ոչինչ չեն փոխելու, ու ամեն ինչ լինելու է այնպես, ինչպես որ ՀՀ աշխատասեր, ազնիվ ու իմաստուն քաղաքացին ցանկանում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2404365136507427&id=100008018927331
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել