ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում տղամարդը ոտքի միջից շնաձկան ատամ է հանել, որը նրա վրա էր հարձակվել 24 տարի առաջ։

Ջեֆ Ուիկլին 1994 թվականին Ֆլագլեր-Բիչ ծովափում սերֆինգով զբաղվելիս է եղել, երբ ջրի մեջ զգացել է, որ ինչ-որ  բան կծել է իրեն։ Սակայն նա չի կարողացել հասկանալ, թե ինչ կենդանի է հարձակվել իր վրա։ Անցած տարի նա վնասել է իր ոտքի կոշտուկը, որից դուրս է եկել ոչ մեծ, արծաթագույն ատամ, ինչը շատ է զարմացրել նրան։ Ուիկլին որոշել է իր գտածոն ցույց տալ գիտնականներին, որպեսզի իմանա, թե ում է այն պատկանել։

Մասնագետները շատ են զարմացել, երբ իմացել են, որ այսքան տարի ոտքի մեջ մնալուց հետո ատամի մեջ դեռևս պահպանվել է ԴՆԹ-ն։ Անհրաժեշտ ուսումնասիրությունները կատարելուց հետո նրանք պարզել են, որ ատամը պատկանում է սևափետուր շնաձկանը։ Որպես կանոն, այս գիշատիչները շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա և հիմնականում սնվում են փոքրիկ ձկներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել