Տոլեդոյի համալսարանի ծրագրավորողները ամերիկացի գործընկերների հետ համատեղ կանխատեսել են, թե ինչ արտաքին տեսք են ունենալու մարդիկ 1000 տարի անց։

Նրանք ներկայացրել են կնոջ 3D մոդել, որին տվել են Մինդի անվանումը։ Համաձայն մասնագետների երևակայության՝ ապագայի մարդը բազմաթիվ թերություններ է ունենալու։Արտաքին տեսքի վրա առաջնահերթ ազդեցություն են ունենալու գադջեթների անդադար օգտագործումը։ Այսպես, գլխավոր տարբերությունը ժամանակակից մարդուց՝ կոր մեջքն ու ուսերի հաստացած մկաններն են լինելու։ Սա կապված է նստակյաց կենսակերպ վարելու հետ և համակարգչի դիմաց ամենօրյա աշխատանքի։ Աղջկա աջ դաստակը ևս կորացած է՝ սմարթֆոնը երկար ժամանակ ձեռքում պահելու հետևանքով։

Բացի դրանից, Մինդին աչքերը թարթում է ոչ միայն վերին, այլև ներքին կոպով՝ պաշտպանելու համար տեսողությունը մշտական ճառագայթումից։ Գիտնականները կանխատեսել են նաև այն, որ 1000 տարի անց մարդու գլխուղեղը էականորեն կփոքրանա. պատճառը ճառագայթներն են, որոնք գալիս են սմարթֆոններից։ Իսկ խիտ մազերը միայն լավ հիշողություն կդառնան։

Իրենց ներկայացրած մոդելով նախագծի հեղինակները ցանկանում են Երկրի բնակչության ուշադրությունը հրավիրել դեֆորմացիայի վրա, որը կատարվում է նրանց մարմինների հետ՝ գադջեթների հետ չափազանց սերտ կապի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել