Քիմ Քարդաշյանի սադրիչ հանդերձանքներն արդեն վաղուց ոչ ոքի չեն զարմացնում։ Սակայն ռեալիթի շոուի աստղի ամեն մի գրավիչ կերպար սոցցանցերում բուռն արձագանքի է արժանանում։
Այս անգամ պապարացիները ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին լուսանկարել են համարձակ հագուստով՝ Լոս Անջելեսի փողոցներից մեկում։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
38-ամյա հեռուստաաստղը ընթրիքի է գնացել կիսաթափանցիկ, կազմվածքն ընդգծող մանուշակագույն մինի-զգեստով, որի հեղինակը ամերիկացի դիզայներ Մեյսի Սկլոսն է։ Քարդաշյանը կերպարը լրացրել է բարձրակրունկներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել