Tert.am-ը գրում է.

ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի կողմից իշխանությունների քիմքին ոչ հաճո հայտարարություններ ես չեմ լսել, հիմնականում դրական եմ տրամադրված եղել նրա թեկնածությանը, լավ թեկնածու էր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արման Բոշյանը՝ հավելելով, որ տեխնիկական խնդիրներ են եղել, բացի այդ կարծել էր, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները կողմ կքվեարկեն, բայց, ցավոք սրտի, այդպես չեղավ:

«Ինչ վերաբերում է նոր թեկնածուի հարցին, ապա խմբակցությունում դեռ քննարկումներ չեն եղել, մոտ ժամանակահատվածում քննարկումներ կունենանք և կհասկանանք՝ հաջորդի թեկնածուի հետ կապված ինչ ենք որոշում, ինչ ճանապարհով ենք գնում»,-մանրամասնեց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ ուժայիների ղեկավարներին կոչում շնորհելու վերաբերյալ, Արման Բոշյանն ասաց, որ այդ ճանապարհով իշխանությունները իրենց համար հենարան չեն ստեղծում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել