Ավելորդ քաշից ազատվելու ամենահեշտ միջոցն ափսեի չափսերը փոքրացնելն ու մարզասրահ այցելելն է։

Մեկ դար ապրիր, մեկ դար նիհարիր։ Ավելորդ քաշի դեմ պայքարը երբեք չի ավարտվում։ Որքան շատ ենք ցանկանում ազատվել ավելորդություններից, այնքան ավելի են նրանք շատանում։ Եվ խնդիրն այստեղ վատ նյութափոխանակությունը չէ։ Խնդիրը այն սխալներն են, որոնք շատերն են անում։

Գիշերային աշխատանք

Մենք ապրում ենք ցիրկադային կենսառիթմով, որի համաձայն՝ գիշերը և ցերեկը մեզ մոտ տարբեր հորմոններ են արտադրվում։ Գիշերային ժամերին արտադրվում է աճի հորմոն, որը մասնակցում է նյութափոխանակության գործընթացին։ Միևնույն ժամանակ գիշերը ճարպերի այրման գործընթացին խանգարող սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակը պետք է նվազի։ Սակայն եթե դուք հաճախ եք նստում մինչ կեսգիշեր, ապա մեծ է հավանականությունը, որ դուք կգիրանաք։ Աճի հորմոնը քիչ է արտադրվում, իսկ կորտիզոլը՝ շատ, որի պատճառով խախտվում է հավասարակշռությունը, և տեղի է ունենում ճարպերի կուտակում։

Գազավորված ըմպելիք

Գազավորված ըմպելիքներում առկա ածխաթթու գազը բացում է ախորժակը։ Իսկ քաղցր գազավորված ըմպելիքներում, բացի ածխաթթու գազից, ավելացվում է նաև շաքար, իսկ դա նշանակում է 700 կամ ավել կալորիա։

Սուրճ

Հիմա շատ տարածված է աշխատանքի գնալիս մեկ բաժալ սուրճ գնելը։ Սակայն, օրինակ, կապուչինոն միջինը պարունակում է 200-250 կալորիա, իսկ եթե այն նաև շաքարավազով է, ապա՝ ավելի շատ։

Շոկոլադ

Աշխատանքային ծանր օրվանից հետո ցանկանում ես գնել պաղպաղակ, շոկոլադ, պիցցա և այլ վնասակար բաներ։

Վնասակար սնունդը երբեմն հանգստացնում է և շեղում կողմնակի մտքերից, սակայն առողջության համար այն լուրջ հետևանքներ է ունենում և դառնում է ավելորդ քաշի պատճառ։ Միևնույն ժամանակ շոկոլադե սալիկի մեջ առկա մագնեզիումը, որի շնորհիվ մենք մեզ հանգիստ ենք զգում, կարելի է գտնել նաև յոգուրտների և ելակի մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել