Կրետեի համալսարանի գիտնականները բացահայտել են քարե դարաշրջանի ընթացքում Արևելյան Եվրոպայում ապրող տղամարդու սպանությունը, որ տեղի է ունեցել ավելի քան 33 հազար տարի առաջ: Տղամարդու գանգը հանքափորները հայտնաբերել են 1941 թ. Տրանսիլվանիայում (Ռումինիա)՝ հաղորդում է PLoS One-ը:

Պալեոնտոլոգները գանգի վրա երկու լուրջ կոտրվածք են հայտնաբերել։ Ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ գիտնականները հայտնաբերել են, որ կոտրվածքները տղամարդը ստացել է մահվանից առաջ, քանի որ հարվածի պահին զոհի գլխում գտնվել է գլխուղեղային հյուսվածք։

Փորձագետների կարծիքով՝ տղամարդուն խփել են փայտով կամ մականով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել