Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետի  նախկին տեղակալ Գեղամ Մովսիսյանը նախորդ՝ 2018թ.-ի ընթացքում ձեռք է բերել 30 մլն դրամ արժողությամբ բնակարան և 5 մլն դրամ արժողությամբ LEXUS IS 200 մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից։

2018թ.-ի սկզբին  Գեղամ Մովսիսյանը հայտարարագրել է 50մլն դրամ, որը տարեվերջում նվազել է՝ կազմելով՝ 15 մլն դրամ։ Վերջինիս եկամուտը նախորդ տարի չի գերազանցել 6.8 մլն դրամը։

Պաշտոնը  դադարեցնելու  օրվա դրությամբ՝ 2019թ. փետրվարի 8-ին, Գեղամ Մովսիսյանը հայտարարագրել  է 5 հողամաս,  Jeep Wrangler Sahara 4L և Lexus IS 200 մակնիշի ավտոմեքենաներ։ Չի ունեցել դրամական որևէ միջոց, իսկ եկամուտը կազմել է մոտ կես միլիոն դրամ, որն ամբողջությամբ գոյացել է աշխատանքի վարձատրությունից։

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքէջից տեղեկանում ենք նաև, որ Գեղամ Մովսիսյանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության պետի պաշտոնավարման ընթացքում՝ 2017թ.-ին ձեռք է բերել 30մլն և 4 մլն դրամ արժողությամբ երկու հողամաս։ Դրամական միջոցները 2017թ.-ի  ընթացքում փոփոխության չեն ենթարկվել՝ կազմելով 50մլն դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել