Panorama.am-ը գրում է.

Հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դիմել է Մոսկվայի դատարան՝ հայց ներկայացնելով թատրոնների դեմ, որոնք ցուցադրում են «Սպարտակ» բալետն առանց իր թույլտվության։ mk.ru-ի հաղորդմամբ, դատարանի վճռով, Կարեն Խաչատրյանին պետք է փոխհատուցում  վճարվի երաժշտական գլուխգործոցի ժառանգորդծի իրավունքները խախտելու համար։

Կարեն Խաչատրյանը կոմպոզիտորի մահից հետո ստացել է «Սպարտակ» բալետի երաժշտության իրավունքը։ 2018-ին նա հայտնաբերել է, որ երաժշտական ներկայացումը միաժամանակ մի քանի թատրոններում է ցուցադրվում՝ Ղրիմում, Սոչիում, նաև Յուրմալայում։ Խաչատրյանի խոսքով,  ներկայացումների կազմակերպիչներն էին Մոսկվայի բալետային թատրոնը, Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոնը, Սոչիի ֆիլհարմոնիկ համերգային միությունը: Սակայն նրանցից որևէ մեկը Կարեն Խաչատրյանի հետ, որպես բալետի երաժշտության իրավունքի սեփականատեր, պայմանագիր չի կնքել և հոնորար չի վճարել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել