«Հրապարակ» թերթը գրել է, թե վերջերս ամերիկյան IRI` Միջազգային հանրապետական ինստիտուտը, սոցիոլոգիական հարցումներ է անցկացրել Հայաստանում։

Նախորդ շաբաթ ամփոփել է տվյալները, օրերս դրանք տրամադրել է մի շարք պետական գերատեսչությունների, որոնք դեռևս չեն հրապարակել այդ արդյունքները: 

Ըստ այդմ` «Իմ քայլը» դաշինքի վարկանիշը 52 տոկոս է, ԲՀԿ-ինը` 12, «Լուսավոր Հայաստանինը»` 5,8, Հանրապետական կուսակցությանը` 5.1, Դաշնակցությանը` 3,5 տոկոս: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 56 տոկոս է: «Ինտրիգը հենց այստեղ է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անձնական վարկանիշով առաջին անգամ գերազանցել է վարչապետին. Սարգսյանի վարկանիշը 61 տոկոս է»,-հավելել է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել