Երգիծաբան Լեռ Կամսարի դատավարության արխիվային նյութերում մի բառ հանդիպեցի, որի պատճառած հրճվանքը անզուգական է. բոլշևիկ քննիչը 1935 թ. ընթացած դատավարական նյութերում 1921 թ. տեղի ունեցած փետրվարյան ապստամբությունը որակում է նոր բառով` դաշավանտյուրա (դաշնակցական ավանտյուրա):
Միայն երևակայել կարելի է 1930-ականների մթնոլորտը Հայաստանում` «սովապարատ»-ի, այսինքն՝ պետական ու կուսակցական պաշտոնեության զտում (վեթինգ), համատարած վախի ու կասկածամտության մթնոլորտ, զանգվածային ուրացումներ երեկվա սեղանակիցների ու բարեկամների կողմից, կեղծ մատնություններ, հազարավոր խեղված ճակատագրեր, արժեքների ու մարդկային հարաբերությունների հիմնահատակ ճգնաժամ... Ու այդ ամենը` հանուն կոմունիստական լուսավոր ապագայի և հեղափոխության վերջնական հաղթանակի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/farmanyan.samvel/posts/10218216487540725?notif_id=1562220908463850¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել