«Երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացրին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քրիստինե Գրիգորյանը նշանակ­վել է արդարադատության նախարարի տեղակալ: 

Գրիգորյանը մինչ այդ՝ հեղափո­խությունից հետո, փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանի խորհրդա­կանն էր: 

Ուշագրավ է, որ Քրիստինե Գրիգորյանը նախկին ՀՀԿ-ական է եղել: Նրա եղբայրը ներկայումս աշխատում է ոստիկանու­թյունում, իսկ հայրը մեծ սեր ունի լուսանկարվել քրեական աշխարհի ներկայացուցիչնե­րի հետ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել