Ամենահետաքրքիր և օգտակար նորույթները Google Play-ից՝ ամբողջ հունիսի ընթացքում:

MIUI-ify

MIUI սմարթֆոններում Xiaomi-ն հետաքրքիր առանձնահատկություն է մտցրել: Խոսքը ծանուցումների և արագ կարգավորումների վահանակի մասին է: MIUI-ify հավելվածի միջոցով նման վահանակ հնարավոր է ավելացնել սովորական Android սմարթֆոններում:

Այն տեղադրվում է էկրանի ներքևի հատվածում, բայց դա հնարավոր է հեշտությամբ փոխել: Բացի այդ՝ դուք կարող եք ընտրել, թե որ նշանները պետք է լինեն վահանակում, և ինչ տեսք պետք է ունենան դրանք:

Appy Weather

Ի սկզբանե Windows Phone-ի համար նախատեսված ծրագիրն այժմ հնարավոր է տեղադրել նաև այլ Android սմարթֆոնում:

Հավելվածը շատ պարզ դիզայն ունի, հարմար և պարզ է օգտագործման համար: Այն ներկայացնում է տվյալներ եղանակի մասին: Հեղինակները նշում են, որ հավելվածում ամենաճշգրիտ տվյալներն են:

Հավելվածն ունի նաև մութ ռեժիմ:

Հավելածը տալիս է տեղեկատվություն եղանակի, քամու արագության, ամպամածության, մթնոլորտային ճնշումների և այլնի մասին:

Pocket Mode

Եթե դուք մոռացկոտ եք և ամեն անգամ առանց էկրանն անջատելու, դնում եք սմարթֆոնը գրպանում կամ պայուսակում, ապա այս հավելվածը գալիս է օգնելու հենց ձեզ:

Հավելվածը մեխանիկորեն անջատում է սմարթֆոնի էկրանն այն ժամանակ, երբ հասկանում է, որ դուք այն դրել եք գրպանում կամ ցանկացած այլ փակ տարածությունում:

Zoomerang

Ընդամենը մեկ ստեղն ունեցող հավելվածում դուք կարող եք ձայնագրել կարճ տեսանյութեր, դրա վրա ավելացնել էֆեկտ և երաժշտություն: Պատրաստի հոլովակը շատ արագ կարելի է կիսել Facebook-ում կամ Instagram-ում:

PickU

Հեշտ, հարմար և թեթև խմբագրիչ լուսանկարների համար: Հավելվածի միջոցով դուք կարող եք առանձնացնել օբյեկտները և մարդկանց ընդհանուր ֆոնից և տեղադրել վառ և գունային ֆոների վրա:

Կերպարներն առանձնացվում են արհեստական բանականությամբ աշխատող տեխնոլոգիայի միջոցով:

Հավելվածում առկա են մոտ 10 000 անվճար ֆոներ, սթիքերներ, տառատեսակներ և այլ տարրեր, որոնք կարող են կրեատիվ և հետաքրքիր դարձնել սովորական լուսանկարները:

Маруся

Siri-ն՝ Apple-ից, Assistant-ը՝ Google-ից, Alexa-ն՝ Amazon-ից, Алиса-ն՝ Яндекса-ից, իսկ Mail.ru-ն մինչև այժմ չուներ ձայնային օգնական:

Այս բացը լրացնում է նոր ձայնային օգնականը՝ Маруся անունով:

Ծրագիրն արդեն կարողանում է միացնել երաժշտություն, ասել տոմսերի արժեքները, տալիս է տեղեկատվություն ֆիլմերի և եղանակի մասին, պատմում է հեքիաթներ և այլն:

Harry Potter: Wizards Unite

Pokemon Go-ի հեղինակները նոր խաղ են պատրաստել՝ լրացված իրականության տարրերով:

Խաղը Հարի Փոթերի և նրա կախարդական աշխարհի մասին է: Շատ հեքիաթային արարածներ, տեղանքներ և պատմություն՝ կապված սիրելի հերոսի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել