Բժիշկները հայտնել են, թե բջջային հեռախոսի մոտ քնելն ինչ վնասներ կարող է հասցնել առողջությանը։ Մարդկանց մեծ մասը քնելուց առաջ մտնում է սոցիալական ցանցեր, որից հետո հեռախոսը դնում է բարձի տակ։

Բժիշկնրը հիշեցրել են, որ բոլոր գաջեթները տաքանում են աշխատանքի ժամանակ, իսկ բարձի տակ դնելը կարող է այրվելու պատճառ դառնալ։ Ավելի վաղ նման պատահարների համար բողոքում էին Samsung Galaxy Note 7 հեռախոսի սեփականատերերը, որից հետո կազմակերպությունը վերացրեց այդ խնդիրը։

Բացի այդ՝ գաջեթի էկրանը կապույտ լույս է արտազատում, որը ազդում է քնի որակի վրա։ Այս պահին հստակ ապացուցված չէ, որ բջջային հեռախոսները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ, սակայն գիտաշխատողների մեծ մասը վստահ են, որ սմարթֆոնները մագնիսական ճառագայթում ունեն, որը համեմատելի է ռենտգենի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել