Armsport.am-ը գրում է․

Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարել է «Բենֆիկայի» հարձակվող Ժոաո Ֆելիշի տրանսֆերը գնելու մասին։ 

19-ամյա պորտուգալացին 126 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Աթլետիկո»։ Մադրիդյան ակումբը յուրատեսակ ձևով է ներկայացրել իր սպասված նորեկին։ «Ռոխիբլանկոսները» տեսանյութ են տեղադրել Twitter-յան պաշտոնական էջում։ Հատկանշական է, որ Անտուան Գրիզմանը՝ Մադրիդի «Աթլետիկոյից» հեռանալը ևս հանրությանը հայտնի էր դարձել տեսանյութի միջոցով։ 

Նախկինում նշվում էր, որ պորտուգալացին Մադրիդում տարեկան կվաստակի 6 մլն եվրո:

Ավարտված մրցաշրջանում Ֆելիշը մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 20 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

«Աթլետիկոն» այսօր հայտարարել էր նաև «Պորտուի» կիսապաշտպան Էկտոր Էրերային ձեռք բերելու մասին։ 

Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո «Աթլետիկոյից» հեռացել են Դիեգո Գոդինը, Խուանֆրանը և Լուիս Ֆելիպեն։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել