Մի հատ տիեզերական մասշտաբի արդարություն ա հաղթանակել, որի մասին դուք երևի գլխի չեք ընկել։
Ինչպես գիտենք, ամեն տարի բազմաթիվ մեր հայրենակիցներ, մազապուրծ լինելով բռնատիրական, արյունարբու ռեժիմից, փախել են Ամերիկա ու քաղաքական ապաստան խնդրել։ Նրանք ասել են, որ իրենց քաղաքական հայացքների, դիրքորոշման համար Հայաստանում ճնշել են, հալածել, գործից հանել և այլն։

Ու շատ-շատերի գործերը քննված չէին, բայց երկրում թարսի պես հեղափոխություն եղավ։ Ու իրանք էլ չհասկանալով հրճվում, ուրախանում էին, մինչև որ գլխի ընկան, որ իրանք էլ հալածյալ չեն կարա դիտարկվեն, հետևաբար հիմք չունեն էլ Ամերիկայում մնալու։ Ամերիկացիք էլ հերթով քեյսերը նայելիս շնորհավորում են բռնատիրական ռեժիմից ազատվելու առթիվ և բարի վերադարձ մաղթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել