Panorama.am-ը գրում է.

Հարցազրույց  փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ։

Հարց-Պարոն Վարդևանյան, եկեք քննարկենք Վահե Գրիգորյանի «հայտնի ելույթը»։ Այն մասին, որ «գնում է ՍԴ ստանձնելու ՍԴ նախագահի պաշտոնը»։ Եղան քննարկումներ, տարբեր վերլուծություններ, հայտարություններ, որ դա հակասահմանադրական է, սկսվեցին Սահմանադրության տարբեր մեկնաբանություններ։ Մեզ մնում էր ուղղակի հետևել, թե ի վերջո ինչ Սահմանադրության կողմ է քվեարկվել... ու կրկին չհասկանալ )Արդյոք իրոք հակասահմանադրություն էր ՍԴ նախագահ ինքնահռչակումը և ուրեմն՝ արդյո՞ք կիրառելի է քրեական օրենսգրքի 300 հոդվածը (Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով և Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` նույնպես պատժվում են ազատազրկմամբ` 10-15 ժամկետով):
Պատասխան- Այս փուլում դժվար է ասել արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշները ամբողջությամբ առկա են, թե ոչ, սակայն փաստ է, որ իրավապահները բավարար ուշադրությամբ պետք է հետևեն գործընթացին: Պատահական չէ, որ Օրենսդիրը հենց հատուկ նորմով, առանձին նույնիսկ դիտարկում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը: Ուսումնասիրելով Վահե Գրիգորյանի նամակը, այն առնվազն իրենից ենթադրում է Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի լույսի ներքո՝ Դատավորին ներկայացվող վարքագծի կանոնների առերևույթ խախտումներ, իսկ սահմանադրաիրավական տեսանկյունից որևէ առարկայական հարցադրում այնտեղ չի նկատվել, հետևաբար դրան բովանդակային անդրադառնալու անհրաժեշտություն նույնիսկ չեմ տեսնում: Հատկանշական է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս մտահոգություն էր հայտնել, այս գործընթացում Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշների հնարավոր ի հայտ գալու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել