Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալը» չի դադարում հետաքրքրվել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով։ 

Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով իսպանական Marca պարբերականին, «արքայական» ակումբում հույս ունեն ֆրանսիացուն ձեռք բերելու տրանսֆերային գործարքում ներառել թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլին։ «Ռեալի» ներկայացուցիչները կարծում են, որ 29-ամյա ուելսցուն կարող են ներառել այս գործարքում, քանի որ որոշ ժամանակ առաջ ՄՅՈւ-ն լրջորեն հետաքրքրված էր Բեյլի ծառայություններով։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Պոլ Պոգբայի՝ «Յուվենտուս» տեղափոխվելու մասին լուրերը տակտիկական քայլ են եղել ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի կողմից, որպեսզի «Ռեալը» գործի անցնի 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերը գնելու համար։ 

Իսպանական մեկ այլ պարբերական AS-ը պնդում է, որ Գարեթ Բեյլը «Ռեալի» ղեկավարությանը վստահեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ ակումբից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել