ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի հետևում միջուկային գործարքի պայմաններին, ինչը նրան առնվազն 150 միլիարդ դոլար է բերել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

Թրամփի խոսքերով՝ Թեհրանը խախտել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պայմանները՝ ուրանի առավելագույն թույլատրելի պահուստի վերաբերյալ:

«Իրանը խախտել է 150 միլիարդ դոլարի միջուկային գործարքը Միացյալ Նահանգների և այլ երկրների հետ, որոնք ոչինչ չեն վճարել նախքան իմ նախագահ դառնալը, և հիմա խախտել են պահուստների սահմանի վերաբերյալ պայմանավորվածությունները: Լավ չէ»,- գրել է Թրամփը:

Իրանը և վեց այլ երկրներ, ներառյալ Միացյալ Նահանգները, 2015 թ.-ին ստորագրել են ԳՀՀԾ-ը: Պայմանագրում նշվել է, որ պատժամիջոցների վերացման դիմաց Իրանը հրաժարվում է իր միջուկային ծրագրից: 2018 թ. Միացյալ Նահանգները հայտարարեց, որ դուրս է գալիս գործարքից և սկսեց Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել