Բրիտանացի դիզայներները ամբողջությամբ տղամարդու կրծքի մազերից ստեղծել են վերարկու: Այս մասին հայտնում է The Daily Star-ը: Այն արժե 2499 ֆունտ ստեռլինգ: Չի հստակեցվում, թե ինչ քանակությամբ մազից է ստեղծվել այն: Հայտնի է, որ վերարկուն պատրաստվել է 200 ժամում:
Վերարկուն ստեղծվել է տղամարդկանց համար նոր կաթնա-շոկոլադային ըմպելիքի գովազդային արշավի շրջանակում: Դիզայներների խոսքով՝ այդպիսով բրիտանացիներին ցանկանում են կոչ անել ավելի տղամարդկային դառնալ և հանուն նորաձևության չհրաժարվել իրական գեղեցկությունից:
Դիզայներների մտահոգությունն է առաջացրել կրծքի մազերի սափրման միտումը: Նրանց կարծիքով՝ տղամարդիկ պետք է հրաժարվեն դրանից և հպարտանան իրենց արտաքինով:


Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_194127.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



