Operativ.am-ը գրում է.

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 2-ին ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպան Կորնել Իոնեսկուին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր հետեւողական ջանքերով կարեւոր ներդրում կունենա փոխադարձ հարգանքի եւ դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-ռումինական հարաբերությունների առավել զարգացման եւ խորացման գործում։ Այս համատեքստում երկուստեք բարձր է գնահատվել հայ համայնքի կարեւորությունը Ռումինիայի հասարակական-քաղաքական կյանքում եւ կամրջող դերակատարությունը երկու երկրների հարաբերություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ռումինիայի միջպետական հարաբերությունների ներկա վիճակի, տարածաշրջանային անվտանգության եւ մարտահրավերների, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել