Ջորջ Օրուելը բրիտանացի գրող և հրապարակախոս է, ով առավել հայտնի է «1984» հակաուտոպիական վեպով և «Անասնաֆերմա» վիպակով: Քաղաքական լեզվում ներդրել է «սառը պատերազմ» եզրույթը, որը հետագայում լայն կիրառում է գտել:

  • Բոլոր կենդանիները հավասար են, սակայն որոշ կենդանիներ ավելի հավասար են, քան մնացածը։
  • Ազատությունը հնարավորությունն է ասելու, որ երկուսին գումարած երկու հավասար է չորսի։ Եթե սա թույլատրված է, ապա մնացած ամեն ինչ կբխի այստեղից։
  • Եթե պահպանում ես փոքր կանոններ, ապա կարող ես խախտել մեծերը։
  • Իշխանությունը միջոց չէ, այն նպատակ է։ Բռնապետությունը չեն հաստատում, որպեսզի պահպանեն հեղափոխությունը. հեղափոխությունն իրականացնում են, որպեսզի հաստատեն բռնապետություն։ Ռեպրեսիայի նպատակը ռեպրեսիան է, կտտանքի նպատակը կտտանքն է, իշխանության նպատակը՝ իշխանությունը։
  • Լավագույն գրքերն ասում են այն, ինչը դու ինքդ էլ գիտես։
  • Ամբոխը երբեք ինքնուրույն ոտքի չի կանգնում և երբեք էլ չի ընդվզում միայն այն բանի համար, որ իրենք ճնշված են։ Ավելին՝ նրանք անգամ չեն գիտակցում, որ ճնշված են, քանի դեռ իրենց համեմատվելու հնարարություն չեն տվել։
  • Լինում են իրավիճակներ, երբ «սխալ» համոզմունքներն ավելի անկեղծ են լինում, քան «ճշմարիտները»։
  • Համատարած ստի ժամանակ ճշմարտություն ասելը էքստրեմիզմ է։
  • Լիակատար սպիտակը, ինչպես և լիակատար սևը ասես տեսողական դեֆեկտ լինեն։
  • Հիերարխիկ հասարակության հիմքը աղքատությունը և տգիտությունն են։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել