Երևի թե բոլորն ունեն այնպիսի ծանոթներ, ովքեր երեկոյան կարող են ուտել ամեն ինչ, և դա նրանց վրա ոչ մի ազդեցություն չի թողնի։ Դուք երևի թե պատկանում եք այն մարդկանց տեսակին, ովքեր գիրանում են անգամ սննդին նայելիս։ Ձեր և գիշերներն ամեն ինչ ուտող մարդկանց միջև միակ տարբերությունը նյութափոխանակության արագությունն է։ Թեև ոչ ոք հստակ չգիտի, թե ինչ է այն իրենից ներկայացնում, սակայն մոտավոր կարելի է հասկանալ, թե ինչպես կարելի է այն արագացնել։

Նախաճաշ

Օրգանիզմը, հասկանալով, որ փորը դատարկ է, անցնում է պահպանող արգելակման ռեժիմի, քանի որ առջևում երկար օր է սպասվում, իսկ լիցքերը պետք է խնայել։ Բժիշկները նախաճաշն անվանում են ձգան, այսինքն՝ նյութափոխանակությունը սկսելու կոճակ։ Մի մոռացեք այն միացնելու մասին։

Ջուր խմեք

Խոսքն, իհարկե, սովորական ջրի մասն է։ Ի՞նչ կապ ունի ջուրը։ Փոխանակության բոլոր գործընթացները տեղի են ունենում հեղուկ միջավայրում։ Այս միջավայրի անբավարար լինելու պայմաններում նյութափոխանակությունը դանդաղում է։ Սովորեք շատ ջուր խմել։

Սուրճ խմեք

Սուրճը վտանգավոր է, եթե շատ օգտագործեք։ Մեկ-երկու բաժակով առողջությանը չես վնասի, իսկ նյութափոխանակությունը կարագանա։ Եթե սուրճ չեք սիրում, ապա ըմպեք կանաչ թեյ։ Ազդեցությունը գրեթե նույնն է։

Կոճապղպեղ օգտագործեք

Կոճապղպեղը բոլոր նիհարել ցանկացողների ամենասիրելին է։ Նրա հատկություններն արագություն են հաղորդում նյութափոխանակությանը։

Քուն

Անքնությունը նույնպես վնասում է նյութափոխանակությանը։ Քնի պակասի ժամանակ օրգանիզմում մեծ քանակությամբ կորտիզոլ (սթրեսի հորմոն) է կուտակվում, որը մի կողմից դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ մյուս կողմից էլ մեծացնում է սնվելու ցանկությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել