Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը 2019 թվականի երրորդ եռամսյակում Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 84-րդ տեղը. Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այելել 60 երկիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ընկերության կայքում:

Առաջին տեղում են Ճապոնիան և Սինգապուրը, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 189 երկիր: Երկրորդ տեղում են Գերմանիան, Ֆինլանդիան, Հարավային Կորեան, որոնց քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 187 երկիր, իսկ երրորդում՝ Դանիան, Իտալիան և Լյուքսեմբուրգն են՝ առանց վիզայի 186 երկիր մուտքի հնարավորությունով:

Հայաստանին հարևան Վրաստանը 52-րդն է, այդ երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 113 երկիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել