Shantnews.am-ը գրում է.

Նիգերիայի հարավ-արևելքում բենզատար մեքենա է պայթել, ինչի հետևանքով 50 մարդ է զոհվել, ևս 70 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել:

Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 1-ին, երբ վառելանյութ տեղափոխող մեքենան Բենուե նահանգի գյուղերից մեկի տարածքում կողաշրջվել է, ու տեղի բնակիչներն սկսել են հավաքել վառելիքը, հայտնում է legit.ng-ն:

Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ ներկայացված թվերը վերջնական չեն, և զոհերի ու վիրավորների թիվը կարող է ավելանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել