Մարդ ինչքան պետք է ոչ ադեկվատ լինի, որ պետական պաշտոն զբաղեցնելով, հակակաթոլիկական քարոզչություն անի ու կաթոլիկ հայերին համարի երկու կոպեկով ծախվածներ, ֆռանգներ: Սա կարող է դիտարկվել կրոնական այլատացության սերմանում պետական մակարդակով: Մի առիթով կգրեմ, թե առաքելական Սիմեոն Երեւանցի կաթողիկոսը ինչպես է գնահարել Ախալցխայի տարածաշրջանի կաթոլիկ հայերին, որի արդյունքնում օրինակ ներկայիս Ուդի գյուղի հայ բնակչությունը ամբողջությամբ վրացացել է, ու հիմա մոլի հայատյացներ են, որոնց կարկառուն ներկայացուցիչն է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբաշվիլին: Սիմեոն Երեւանցու «քաջագործությունները» հայ կաթոլիկների նկատմամբ մանրամասնորեն քիչ ավելի ուշ կներկայացնեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/derenik.malkhasyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել