Նախորդ տարի հանրությանը շոկի ենթարկեց Եվգենի Պետրոսյանի և Ելենա Ստեպանենկոյի աղմկոտ ամուսնալուծությունը։ Շատերը բաժանման պատճառ էին համարում Պետրոսյանի երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովային, որն իբրև սիրավեպ ունի 73-ամյա արտիստի հետ։ Նա հերքել է այդ տեղեկությունները, սակայն կարծես թե ստիպված է լինելու պաշտպանվել ևս մեկ աղմկոտ պատմությունից։

Ըստ որոշ լրատվամիջոցների՝ Տատյանան թաքցնում է ռոմանտիկ կապը Մաքսիմ Վիտորգանի հետ։ Այսպիսի ենթադրություններ հայտնվել են, երբ Բրուխունովան մասնակցել է Կոնստանտին Բոգոմոլովի «Երեք քույրեր» ներկայացմանը։ Բրուխունովայի կարծիքով՝ Սոբչակի նոր սիրելիի բեմադրությունը ձանձրալի է, իսկ դերասանների խաղը՝ ոչ արտահայտիչ։

Татьяна Брухунова

Լրագրողները եզրահանգում էին արել, որ Բոգոմոլովին ցավեցնելու փորձը մատնում է նրա զգացմունքները Վիտորգանի հանդեպ։ Որպես նոր հարաբերությունների առավելություն՝ նրանք անվանել են դերասանի տարիքը, որը Պետրոսյանից երիտասարդ է 27 տարով։ Տատյանան չափազանց զարմացած է այս հայտարարության պատճառով։ Նա այս նորությունը հրապարակել է իր միկրոբլոգում՝ արտահայտելով իր վրդովմունքը։ «Նույնիսկ չգիտեմ՝ ինչպես արձագանքել սրան։ Խավարամտությունն այս տեսքն ունի։ Կանգնեցրեք աշխարհը։ Ես իջնում եմ։ Ի՞նչ է կատարվում այս աշխարհում»,- գրել է Տատյանան։

Հիշեցնենք՝ Բրուխունովան մինչ այժմ հերքում է սիրավեպը Եվգենի Պետրոսյանի հետ։ Նա խոստովանում է, որ իրեն ու արտիստին կապում են միայն ընկերությունն ու մասնագիտական հետաքրքրությունները։ «12 տարի ես Պետրոսյանի կողքին եմ, և եթե այդպիսին լինեի, դա տեղի կունենար ավելի շուտ, և ամբողջ պատմությունը վաղուց արդեն ավարտված կլիներ։ Իմ խնդիրն է առաջին հերթին պահպանել նրա առողջությունը։ 73 տարեկան հասակում մարդը ուշադրության, հոգատարության կարիք ունի։

Виторган и Собчак были вместе почти пять лет

Եթե այնպես է ստացվել, որ ես հայտնվել եմ նրա կողքին, ես պետք է Եվգենի Վահանովիչին հանգստանալու հնարավորություն տամ։ Նա պետք է բեմ բարձրանա, քանի դեռ սիրտը զարկում է»,- ասել է Տատյանան։

Помощница юмориста возмущена заявлениями о романе с актером

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել