
Ճապոնացի, ով ճաշ էր պատրաստել սսեփական սեռական օրգաններից և վաճառում էր՝ ափսեն 250 դոլարով
2012 թվականին 22-ամյա Մաո Սուգիյաման որոշեց հեռացնել իր սեռական օրգանները և դրանցից պատրաստված ուտեստներով հյուրասիրել երեկույթի հյուրերին: Նա գիտակցված դարձավ անսեռ՝ անցնելով բժշկական դանակի տակով: Հիվանդանոցում նա խնդրեց սառեցնել իր ամպուտացված օրգանները և հանձնել իրեն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նա հյուրեր հրավիրեց և որոշեց նրանց հյուրասիրել իր անդամից պատրաստված ուտեստներով: Այս «էկզոտիկ» ուտեստից 6 ափսե ստացվեց սարքել (յուրաքանչյուրը՝ 250 դոլար) եղած «հումքով»: Հմտորեն պատրաստված անդամը համեմված էր սնկերով և կանաչեղենով: Սրահում ամեն ինչ հագեցած էր պաթոսով, նվագում էր դաշնակահար:
Մաոն, ով ավելի հայտնի է ՆՍ կեղծանունով, սկզբում ուզում էր ինքը ճաշակել իր անդամը, բայց այնուհետև մտափոխվեց և որոշեց վաճառել այն իր հյուրերին: Ընդհանուր առմամբ խնջույքին մասնակցում էր 70 մարդ, որոնցից 65-ն ուտում էին տավարի ու կոկորդիլոսի մսից պատրաստված ուտեստներ, իսկ 5-ն ուտում էին Մաոյի... դե դուք հասկացաք...
Ամուսնուն սպանած և երեխաների համար ընթրիք պատրաստած ավստրալուհին
Քեթրին Նայթը հայտնի դարձավ ողջ Ավստրալիայում այս պատրմության շնորհիվ, ինչպես նաև վաստակեց արժանի պատիժ՝ ցմահ ազատազրկման տեսքով: Քեթրինի ամուսինն ինքը հրեշտակ չէր և տարիներ շարունակ բռնության էր ենթարկում կնոջը, մինչև մի «գեղեցիկ» օր Քեթրինը վերջ չդրեց դրան՝ դանակի 37 հարվածներով: Ինչպես կարող եք կռահել, նրա ամուսինը մահացավ այդքան վերքերից, իսկ Քեթրինը կախ տվեց նրան կեռից և խոզի պես մաշկեց նրան ու մասերի բաժանեց:
Այնուհետև նա գլխատեց իր ամուսնու դին, գլուխը դրեց կաթսայի մեջ և արգանակ պատրաստեց, իսկ հետույքի մսից նա սթեյքեր էր սարքել՝ համեմված կանաչեղենով, որպեսզի կերակրի իր երեխաներին՝ ընթրիքին: Բարեբախտաբար, ոստիկանությունն ավելի շուտ ժամանեց հանցանքի վայր, քան երեխաները...
Պանկ Ռոքերը, ով կերել էր ավտովթարի ժամանակ կորցրած սեփական մատը
Դեյվիդ «Playpenz» Քոլչեսթերը ավտովթարի էր ենթարկվել իր մոտոցիկլով, որից հետո նա անմիջապես չէր դիմել բժիշկներին, սակայն օրեր անց, երբ նա գանգատվել էր բժշկին, նրա մատներից մեկն արդեն սևացած էր: Բժիշկները ստիպված էին ամպուտացնել այն, իսկ Դեյվիդը խնդրել էր, որ վիրահատությունից հետո իրեն տան ամպուտացված վերջույթը:
«Իհարկե՛», - ասել էին բժիշկները՝ պատկերացում չունենալով, թե ինչ է ուզում անել այս խելագարը:
Հետագայում ինքը՝ Դեյվիդը, խոստովանել է. «Ինձ միշտ հետաքրքրել էր, թե ի՞նչ համ ունի մարդու միսը, բայց դե դա տաբու է: Երբ ինձ ընձեռնվեց հնարավորություն համտեսել մարդու միս, իսկ ավելի կոնկրետ՝ սեփական միսս, ապա իմ մոտ միտք հղացավ. «Իսկ ինչո՞ւ ոչ...»»:
Դեյվիդը եփել էր իր ամպուտացված մատը և կերել այն՝ թողնելով միայն ոսկորները... Նա ճիշտ դուրս եկավ այնքանով, որ նրան այդպես էլ չմեղադրեցին մարդակերության մեջ:

Մարդակեր, ով իր զոհին գտել էր համացանցում
Արմին Միեվեսը մի մանկական երազանք ուներ դեռ 12 տարեկանից՝ սպանել և խժռել մարդու: Պահանջվեց 29 տարի և 430 նամակագրություն էլ. փոստով, որպեսզի նրա բաղձալի երազանքն ի կատար ածվի: Նա զոհին փնտրում էր թեմատիկ չաթերում, մինչև վերջապես չծանոթացավ Բերնդ Բրանդեսի հետ: Նրանք պայմանավորվեցին, որ Բերնդը կայցելի Արմինի բնակարան, որտեղ նրանք կհեռացնեն Բերնդի անդամը և միասին կուտեն այն: Նրանք այդպես էլ արեցին, իսկ հետո Արմինը սպանեց իր զոհին և կտրտեց նրա ամենամսոտ մասերը:
Առաջին ուտեստը, որ նա պատրաստեց, ազդրի մսից պատրաստված սթեյքն էր, որը նա պատրաստել էր սխտորով և Մուսկաթ գինով և որպես գարնիր՝ կարտոֆիլե գնդիկներ և և բրյուսսելյան կաղամբ: Հետագայում Արմինը ոստիկաններին խոստովանել է, որ մարդու մսի համը հիշեցնում է խոզի մսի համը: Նրա տանը կատարված խուզարկության արդյունքում բազմաթիվ գրքեր էին հայտնաբերվել, որտեղ մանրամասն նկարագրվում էր, թե ինչ և ինչպես կարելի է պատրաստել մարդու մսից: Արմինն առանձին ընգծել էր «Առնանդամը՝ կարմիր գինու մեջ» և «Երիտասարդ մարդու լյարդի տապակա» բաղադրատոմսերը:
Արմինին բռնեցին շնորհիվ նրա օնլայն ընկերներից մեկի մատնության, բայց քանի որ Գերմանիայում մարդակերությունը քրեականացված չէ, ապա նրան դատապարտեցին միայն սպանության համար:

Մերկ կաննիբալը, ում ոստիկանությունը սպանել էր, երբ նա կենդանի մարդու դեմքն էր ուտում
2012 թվականին աշխարհը ցնցվեց Մայամիից ստացած նորությունից. ոստիկանությունը սպանել էր մի մերկ տղամարդու, որը սպանվելու պահին հենց մայրուղու վրա մեկ այլ մարդու դեմքն էր ուտում, երբ վերջինս կենդանի էր: Մարդակերի անունը Ռուդի Յուջին էր, և ոստկանության սպան սպանել էր նրան իր ատրճանակով այն բանից հետո, երբ այս մոլագարը հրաժարվել էր թողնել զոհին՝ Ռոնալդո Պապպոյին: Վերջինս մինչ օրս էլ բուժվում է հիվանդանոցում, և նկարի վրա հենց նա է պատկերված: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ սպանվածի արյունը գերհագեցած էր թմրանյութերով, և սպանության պահին նա հավանաբար չէր էլ գիտակցում, թե ինչ էր անում...
Խաղաղ օվկիանոսի վրա մարդակերների զոհ դարձած գերմանացի տուրիստը
40-ամյա գերմանացի զբոսաշրջիկ Ստեփան Ռամինը անհայտացել էր Նուկու-Խիվա կղզի կատարած այցելությունից հետո, և ենթադրվում է, որ նա դարձել էր տեղացի մարդակեր ցեղերից մեկի զոհը: Համենայն դեպս, կղզու խորքում հայտնաբերված հանգած խարույկի մոտ մարդկային ոսկորներ էին հայտնաբերել:
Հասկանալով, որ մի բան այն չէ, Հայկ Դորչը դիմել էր իրավապահ մարմիններին, որոնք բերման էին ենթարկել էքսկուրսավարին, ինչպես նաև գենետիկ փորձաքննություն էին անցկացրել՝ պարզելու հայտնաբերված մարդկային մնացորդների տիրոջ ինքնությունը:


Երկու մարդ կերել էին իրենց մահացած ընկերոջը, երբ մոլորվել էին Սիբիրում
4 ընկերներ որոշում են արկածներ փնտրել Սիբիրում և որքան հնարավոր է խորանալ վայրի տեղանքի խորքերը, որտեղ մարդը ոտք չի դրել: Նրանց համար սա մի հրեշավոր փորձության վերածվեց, որը տևեց 4 ամիս: Նրանցից միայն երկուսը կենդանի վերադարձան այս վայրի վայրերից, մեկը անհայտ կորած է մինչ օրս, իսկ 4-րդի դին էլ հայտնաբերվել էր հետագայում: Սկզբում ենթադրվում էր, որ նա մահացել է ցրտահարությունից, սակայն հետագայում պարզվել էր, որ 4-րդ ընկերոջ մարմինը կտրտվել և որպես ուտելիք էր օգտագործվել:
Ողջ մնացած երկու ընկերները մինչ օրս էլ պնդում են, որ դիմել են այդ քայլին, միայն երբ իրենց ընկերն ինքն է մահացել, և նրանք ստիպված էին ուտել նրա միսը, որպեսզի իրենք չմահանան:

2009 թվականի հոկտեմբերի 18-ին Դեվիդ Վինսն ու նրա կինը՝ Սանշայնը, ինչ-որ հարցի շուրջ վիճեցին: Գազազած Դեվիդը ինչ-որ մի պահ կորցրեց ինքնակառավարումը և կապելով կնոջ ոտքերը` սկոչով փակեց նաև նրա բերանը: Հետագայում Դեվիդը պնդում էր, որ իր կինը գտնվում էր թմրանյութային ու ալկոհոլային արբածության տակ, բայց դա պարզելն անհնար է...
Առավոտյան Դեվիդը հայտնաբերել էր կնոջը նույն տեղում, որտեղ թողել էր, բայց նա մահացած էր, սակայն սա դեռ պատմության կեսն է...
Մի խոսքով, նա մորթեց կնոջ դին և 4 օր շարունակ նրա մսից ուտեստներ էր պատրաստում, մինչև ամբողջ մարմնից միայն գանգը մնաց, որը նա որոշեց որպես հիշատակ պահել... Բայց գանգն այդպես էլ չգտնվեց:
Ի վերջո, 2011 թվականին նա խոստովանեց, որ կնոջ մարմնի վերջին մնացորդները, այդ թվում նաև գլուխը նա լա՜վ եփել էր և ստացված զանգվածը թափել էր, որպես սննդի, դրա համար էլ կնոջ մնացորդները այդպես էլ չէին հայտնաբերվել...

Վատ է, երբ մայրը աղանդավոր է լինում՝ անկախ նրանից, մարդակե՞ր է նա, թե՞ ոչ: 2008 թվականին Չեխիայում ձերբակալվեցին Կլարա Մայորովան և նրա քույրերը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նրանք բոլորով կերել էին Կլարայի որդուն:
Կլարան և քույրերը մինչև հիմա էլ հերքում են, որ իրենք ինչ-որ բան են արել` պատճառաբանելով, որ իրենք, լինելով «Գավաթի շարժում» աղանդի հետևորդներ (որը տասնյակ հազարավոր անդամներ ունի աշխարհով մեկ), պարզապես չէին կարող նման վայրագություններ անել:



