Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են Ռուսաստանի Պրեմիեր լիգան այլ ակումբներով համալրելու հնարավորությունը:

Ավելի վաղ ԲԿՄԱ-ի նախագահ Եվգենի Գիները լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ կա ցանկություն ՌՊԼ-ի թմերի կազմն ընդլայնել բելառուսական, հայկական ու ղազախական ակումբներով: Նա տվել էր «Արարատ-Արմենիայի», ղազախական «Կայրատի» և «Աստանայի» անունները:

ՈւԵՖԱ-ն հայտնել է, որ պատրաստ են դիտարկել նման առաջարկը, եթե այն ստանան ազգային ֆեդերացիաներից.

«Ներքին առաջնությունները համարվում են եվրոպական ֆուտբոլի հիմքը: Եղել են որոշ դեպքեր, երբ անցկացվել է վերազգային մրցաշարեր, սակայն այս պահին նման առաջարկ չկա: Ցանկացած նման առաջարկ կամ մտահաղացում կքննարկվի ՈւԵՖԱ-ում միյան այն դեպքում, եթե այն ներկայացնեն ազգային ֆեդերացիաների, ակումբների և լիգաների կողմից, քանի որ այն կարող է դառնալ կարևոր իրադարձություն մի քանի եվրոպական երկրում»,-  РБК Спорт-ին հաղորդել են ՈՒԵՖԱ-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել